«Լքեք ամբիոնը տիկին Փոստանջյան». ընդդիմադիր պատգամավորը «գրավել էր» ամբիոնը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողվի արտահերթ նիստում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր մոտենալով ԱԺ ամբիոնին, սկսեց ելույթ ունենալ «Ընտրական օրենսգրքի» մասին, չնայած նրան, որ այդ պահին  քննարկվում էր «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը մի քանի նախադասություն լսելուց հետո անջատեց Զարուհի Փոստանջյանի խոսափողը՝ նշելով, որ վերջինիս ելույթը քննարկվող հարցի հետ կապ չունի:

Առավել մանրամասն՝ տեսանյութում




Լրահոս