“ՎԱԶ 2106” մակնիշի ավտոմեքենան հոկտեմբերի 14-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Երեւանի Ներքին Չարբախի 3-րդ փողոցի թիվ 56 հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը, այնուհետեւ՝ պատին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ վարորդը՝ 1989 թ. ծնված Անդրանիկ Օհանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 22.10-ին, գիտակցության չգալով՝ մահացել է: Կատարվում է քննություն:
Վթար Չարբախում. Վարորդը գիտակցության չգալով մահացել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ