ԼՂՀ իշխանությունները վախեցած են. Սամվել Բաբայանին սատարողները հեռացվում են աշխատանքից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախում մարդկանց տարբեր եղանակներով տեղեկացնում են, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, այլեւս գոյություն չունեցող «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը մի քանի անգամ հայտարարել է, որ չի զբաղվում քաղաքականությամբ։ ԼՂՀ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում «կամանդույուշչիի» հնարավոր քաղաքական առաջխաղացման դեմ։

Հունիսի 5-ից հետո, երբ մի խումբ քաղաքացիներ Բաբայանին դիմավորելուց հետո գնացին ԼՂՀ նախագահական եւ պահանջեցին նրան ՊԲ հրամանատար նշանակել, պետական հիմնարկների ղեկավարները վախեցած են։ Մեզ հասած տեղեկություններով, նրանք զգուշացնում են աշխատակիցներին, որ չմասնակցեն միտինգների, ցույցերի կամ Սամվել Բաբայանի հետ որեւէ հանդիպման եւ սպառնում են, որ հակառակ դեպքում գործից կազատվեն։ Կան մարդիկ, որոնք արդեն կորցրել են աշխատանքը հունիսի 5-ի միտինգին մասնակցելու պատճառով։ Մի կնոջ ՊԲ-ից են հեռացրել` պատճառաբանելով, որ զինծառայողներն իրավունք չունեն խառնվել քաղաքականությանը: Մի կնոջ էլ հեռացրել են քաղաքացիական հաստատությունից՝ նշելով, որ նա թոշակային տարիքի է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս