Հրդեհ Կամարիս գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 15-ին, ժամը 01.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի 1-ին փողոցում այրվում կուտակած խոտ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կամարիս գյուղի 1-ին փողոցի թիվ 30 տան բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.00-ին, մարվել՝ 03.15–ին:

Այրվել է կուտակած անասնակեր (մոտ 100 հակ):




Լրահոս