Սիրիայի Հմեյմիմ ավիաբազա է ժամանել ռուսական Տու-214Р հետախույզ ինքնաթիռը, փոխանցում է Lenta.ru-ն:
Հետախույզ ինքնաթիռը մեկնել է Չկալովի օդանավակայանից, անցել Կասպից ծովի վրայով, Իրանի երկնքով և Իրաքի կենտրոնական հատվածով:
Flightradar24-ի տվյալներով՝ խոսքը RF-64514 ինքնաթիռի մասին է: Դա Տու-214Р տեսակի երկրորդ ինքնաթիռն է, որը փոխանցվել է զինծառայողներին փորձնական շահագործման համար:
2015թ. հունիսին այն նկատվել է Ուկրաինայի սահմանի մոտ, իսկ 2016թ. հուլիսին՝ Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի սահմանների մոտ: