Բաղրամյան պողոտան փակելուց մինչև ինքնահրկիզում. հուլիսի 30-ի ամփոփում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 30-ին Ազատության հրապարակը կրկին մարդաշատ էր:Հանրահավաքը վարում է «Ճգնաժամային նախաձեռնող խորհրդի» անդամ Ալբերտ Բաղդասարյանը: Նա հայտարարեց, որ «Ճգնաժամային նախաձեռնող խորհրդի»  բոլորը անդամները ձերբակալված են, ազատության մեջ է 4 հոգի:

The 14th day of the protest action in support of initiators of occupation of Patrol-Guard Service Regiment of Erebuni district took place on Freedom Square in Yerevan, Armenia

Այնուհետև Ազատության հրապարակից սկսվեց երթ դեպի Երևանի կենտրոն. Մաշտոց, Ամիրյան փողոցներ, Հանրապետության հրապարակ: Որոշվեց մի քիչ պտտվել Երևանի փոքր կենտրոնով` ցույց տալու համար, որ «մենք չենք վախեցել, մենք կանք և որ այսպես կլինի ամեն օր, մինչև չենք հասնի մեր և «Սասնա ծռերի» նպատակին: Նախքան այդ հանրահավաքը վարող Ալբերտ Բաղդասարյանն ինքնակազմակերպման կոչով դիմեց հայ ժողովրդին՝ միասին որոշում կայացնել` ինչ անել, ուր գնալ:

MHM0106886 copy (1)

MHM0106884 copy (1)

MHM0106883 copy (3)

MHM0106885 copy (1)

Երթի մասնակիցները որոշեցին փոխել երթի ուղղությունը և շարժվել դեպի Բաղրամյան պողոտա։ Նրանք որոշեցին նաև, նստացույց սկսել և փակել պողոտան։ Ցույցի մասնակիցներին դիմավորեցին պատ կազմած ոստիկանները, որոնց առջև փշալար է անցկացված։

On the 14th day of the occupation of Patrol-Guard Service Regiment of Erebuni district by 'Sasna Tsrer' group, protesting people marched to Baghramyan Avenue in Yerevan, Armenia, but the police prevent them

Բաղրամյան պողոտայում արտառոց միջադեպ գրանցվեց: Ներկաներից մեկը փորձել էր ինքնահրկիզվել:

On the 14th day of the occupation of Patrol-Guard Service Regiment of Erebuni district by 'Sasna Tsrer' group, protesting people marched to Baghramyan Avenue in Yerevan, Armenia. One of the protesters set himself on fire

MHM0106896 copy (1)

Ոստիկանությունը կոչ արեց Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին գնալ Ազատության հրապարակ և չխոչընդոտել մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը: Ցուցարարները խաղաղ կերպով հեռացան Բաղրամյան փողոցից դեպի Ազատության հրապարակ:

Լրահոս