Նոր նշանակումներ Հայ եկեղեցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են մի շարք եկեղեցականների նոր նշանակումներ:
Մասնավորապես, Մայր Աթոռի միաբաններ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը եւ Տ. Պետրոս աբեղա Ազարյանը հոգեւոր ծառայության են նշանակվել Իրաքի հայոց թեմում: Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը, ազատվելով Հայ Եկեղեցու Երիտասարդաց միավորման հոգեւոր պատասխանատուի պարտականություններից, ծառայության է կոչվել Շվեդիայի հայոց համայնքում` Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական Պատվիրակության հայրապետական պատվիրակի պաշտոնակատարի իշխանության ներքո:
Տ. Արարատ քահանա Պողոսյանը նշանակվել է “Վաչե եւ Թամար Մանուկյան” Մատենադարանի տնօրեն:




Լրահոս