Մոսկվայում կբացվի Էրմիտաժի մասնաճյուղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանի պետական Էրմիտաժը մասնաճյուղ կբացի Մոսկվայում:  Այս մասին հայտարարել է թանգարանի ցուցահանդեսների եւ զարգացման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիմիր Մատվեեւը: Սակայն դեռեւս չի նշվում, թե Մոսկվայի որ հատվածում կբացվի մասնաճյուղը: Էրմիտաժի մասնաճյուղեր կբացվեն նաեւ Օմսկում, Վլադիվոստոկում, Եկատերինբուրգում եւ Դոնի Ռոստովում:  Մասնաճյուղերի բացումները կսկսվեն 2015-ից: Պետերբուրգյան թանգարանի մասնաճյուղեր կբացվեն “Մեծ Էրմիտաժ” ծրագրի շրջանակներում: Դրանք կենթարկվեն տարածքային իշխանություններին:
Նշենք, որ Էրմիտաժը Ռուսաստանի ամենամեծ եւ աշխարհի նշանակալի թանգարաններից է։ Այն ստեղծվել է որպես Ռուսաստանի Եկատերինա 2-րդ թագուհու անձնական արվեստի հավաքածու, իսկ 1852-ից բացվել է հասարական այցելությունների համար։ Էրմիտաժի մեկուկեսդարյա պատմության ընթացքում հավաքվել են շուրջ երեք միլիոն էքսպոնատներ, որոնցից մշտական ցուցադրման են ներկայացվում շուրջ 60 հազարը։ Թանգարանն ունի շուրջ 2500 աշխատակից։ Այն ընդգրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։




Լրահոս