Ավտոմեքենան գլորվել է ձորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 13-ին, ժամը 23.57-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղից դեպի «Մափլար» հանդամաս տանող ավտոճանապարհին իր վարած ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2106» մակնիշի 59 ՏՏ 947 պ/հ մեքենան և դուրս բերել ձորից:




Լրահոս