Միհրան Պողոսյանի հերթական քարոզչությունը. դիմում է ամեն քայլի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը փաստացի սկսել է քարոզարշավն ու «Քեթրին» կազմակերպության անվան տակ ամեն ինչ անում է ընտրողներին գրավելու համար:

Նա հունվարի 21-ին Երևանի թիվ 59 հիմնական դպրոցի առաջին դասարանցիների համար կազմակերպել էլ էքսկուրսիա դեպի «Ձմեռային այգի», որը հիշեցնենք բացվել է հենց իր նախաձեռնությամբ և կրկին քարոզչական նպատակներով: Իհարկե, այս բոլոր նախաձեռնությունները միայն հենց իրեն ընտրելու նպատակ ունեն: Բայց եկեք համաձայնենք, որ այսպիսի քարոզչությունն անգամ ծիծաղելի է:

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը ռեյտինգային համակարգով առաջադրվելու ցանկություն ունի թիվ 1 ընտրատարածքում, որն իր մեջ ներառում է Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք և Ավան համայնքները:




Լրահոս