Պոլը կդադարի լինել աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը. Մոուրինյու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան շուտով կդադարի լինել աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը:

«Կարծում եմ, որ մի քանի տարուց այս տրանսֆերն էժան կթվա: Մի քանի տարի առաջ 25 մլն ֆունտ վճարում էին ֆենոմենալ խաղացողի համար, իսկ այժմ այդքան արժեք ունի երիտասարդ ֆուտբոլիստը:

Այժմ, եթե ցանկանում եք գնել 20-ամյա երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստի, ապա նրա համար վճարում եք ինչպես կայացած աստղի: Կարծում եմ, որ ամռանը Պոլը կդադարի լինել աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը»,- նշել է նա:




Լրահոս