Մամեդյարովը Լավրովի հրավերով կմեկնի Մոսկվա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 6-7-ը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հրավերով Մոսկվա երկօրյա այց կկատարի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում:

Կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ:

Մոսկվայում ադրբեջանցի նախարարը կհանդիպի ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի, Պետդումայի փոխխոսնակ Իլյաս Ումոհանովի, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվա պաշտոնական այց էր կատարել ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:




Լրահոս