ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտարարվել է, որ եւս մեկ շաբաթ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցները կաշխատեն նույն ռեժիմով, ինչպես մարտի 1-ին: Հայտնի է, որ ՀԱԿ հանրահավաքի համար թաղապետարանների աշխատակիցները պահվել էին  մինչեւ երեկոյան ժամը 19.00-21.00-ն: Այս «աշխատասիրության» պատճառն այն է, որ հետագայում փաստարկվի, թե շաբաթվա բոլոր օրերին էլ, ոչ միայն մարտի մեկին, աշխատողները աշխատում են այդ գրաֆիկով: Ի դեպ, նմանատիպ իրավիճակում ավելի վաղ հայտնվել էին Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները, որոնք վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդների ցույցերի պատճառով «պաշարված էին մնում» իրենց աշխատասենյակներում: Իսկ մարտի մեկի հաջորդ օրը ՀՀԿ ամբողջ վերնախավը նշել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի ծննդյան 50-ամյակը՝ հանրահավաքից առաջացած սթրեսից դուրս գալու համար:




Լրահոս