ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը` բուռն քննարկումների պատճառ. քաղաքում աղմուկ է բարձրացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում երկօրյա պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը դժգոհություն է առաջացրել ռուս վարորդների շրջանում, փոխանցում է Rusarminfo-ն:

Օրվա ընթացքում մոսկվացիները բողոքել են ավտոշարասյան պատճառով առաջացած խցանումներից:

Համացանցի օգտատերերը  լուսանկարներ են հրապարակել Մոսկվայի հարավ-արևմուտքում առաջացած փակ ճանապարհներից, ամենամեծ խցանումները եղել են Լենինի և Վերնադսկի պողոտաներում:

«Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի հաղորդմամբ՝ տրանսպորտի վարորդները ստիպված են եղել ուղևորներին իջեցնել ճանապարհին, իսկ մեքենաների վարորդները մի քանի ժամ խցանման մեջ են անցկացրել:




Լրահոս