Ռուսաստանում Իսրայելի դեսպան Հարի Քորենը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ կապված Պալմիրայի շրջանում սիրիական բանակի ուղղությամբ հասված իսրայելական ավիահարվածների հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովին:
«Այո, նա կանչվել է ԱԳՆ և այդ թեմայով հարցաքննվել»,-ասել է Բոգդանովը:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 17-ին: Սիրիայի զինված ուժերի տվյալներով՝ իսրայելական 4 կործանիչ ներխուժել է Ալ-Բարիջ շրջան լիբանանյան սահմանից և ավիահարված հասցրել Պալմիրայի շրջանում սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ:
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հաստատել է, որ իսրայելական ինքնաթիռները Սիրիայում թիրախ են խոցել:
Սիրիացի զինվորականներն ընդ որում հաստատում են, որ իրենց տարածքում իսրայելական ինքնաթիռ են խոցել: