ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մարզեք ձեր երեխաներին, որ չեմպիոններ ունենանք». Գագիկ Ծառուկյանը Սիսիանում ներկա գտնվեց սպորտդպրոցի բացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մարտի 22-ին, իր խոստմանը համաձայն Գագիկ Ծառուկյանը Սիսիանում բացեց միջազգային ստանդարտներին համապատասխան սպորտդպրոց: Բացմանը ներկա Գագիկ Ծառուկյանն ասաց, որ սա իր միջոցների հաշվին է կառուցված և նվիրում է սիսիանցիներին: Այստեղ երեխաները կկարողանան բոլորովին անվճար մարզվել, նրանց կտրամադրվի անգամ մարզահագուստը: Մեծ էր ներկաների ոգևորությունը, քանի որ նման մարզադպրոցի մասին երկար էին երազել և սա լավ առիթ է մարզվելու և սպորտային ասպարեզում հաղթանականեր գրանցելու համար: Ընդունելության համար ցանկացողները կկարողանան հենց այսօրվանից գրանցվել և օգտվել դպրոցից:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս