«Ինչ-որ մեկին հարգելով պետք է կուսակցության համար չաշխատեի՞». Ալիկ Սարգսյանը ուտող-ուրացո՞ղ է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արարատի նախկին մարզպետ, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնական առաջխաղացման հարցում մեծ դեր է ունեցել ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սակայն այսօր Ալիկ Սարգսյանը, լինելով ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավար, ԱԺ ընտրություններում պայքարում է նույն Հովիկ Աբրահամյանի ու նրա ընտանիքի դեմ. ինչպես հայտնի է՝ Աբրահամյանը տարեսկզբին լքեց ՀՀԿ-ն, իսկ նրա որդին՝ Արգամը, պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Ծառուկյան» դաշինքի ցուցակով:

«Ժողովուրդ»-ն էլ երեկ Ալիկ Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք վատ չի զգում Աբրահամյանների դեմ աշխատելու համար. «Ես դեմ չեմ աշխատում: Ես մի քանի անգամ կրկնել եմ: Ես աշխատում եմ իմ կուսակցության համար…Ես որեւիցե վատ բան չեմ անում: Իմ կուսակցության համար եմ անում»: Բայց չէ՞ որ Ձեր ստացած պաշտոնների համար հենց Աբրահամյանին եք պարտական. շարունակեցինք հետաքրքրվել: Այս հարցին Սարգսյանը պատասխանել է. «Ինչ-որ մեկին հարգելով պետք է կուսակցության համար չաշխատեի՞»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս