Պուտինը ժամանել է Բիշքեկ՝ ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Բիշքեկ, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանն ու ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՀԱՊԿ ոչ ֆորմալ հանդիպումը կընթանա նեղ կազմով, այն գլխավորի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Լուկաշենկոյից և Պուտինից բացի, բանակցությունների կմասնակցեն Հայաստանի, Ղազախստանի և Տաջիկստանի առաջնորդները:

Նիստի ժամանակ կողմերը կամփոփեն Միության գործունեությունը, ինչպես նաև կորոշեն 2017-2018թթ. մակրոտնտեսական քաղաքականության ուղենիշները:




Լրահոս