Ընդերքօգտագործման ոլորտի 4 ընկերություններ կիրականացնեն 180 մլն դոլարի ներդրումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում այս տարի սպասվում են մեծ ծավալի ներդրումներ։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, ընդերքօգտագործողներից ստացված տեղեկատվության համաձայն, ոլորտի չորս ընկերություններ՝ «Գեոպրոմայնինգ Գոլդը», «Լիդիան Արմենիան», «Թեղուտը» և «Վայք Գոլդը» պատրաստվում են իրականացնել ընդհանուր առմամբ 180 մլն դոլարի ներդրումային ծրագրեր.

-Ավելի քան 158 մլն դոլար է նախատեսվում Ամուլ¬սարի ոսկեբեր քվար¬ցիտ-ների հանքավայրի շահագործման նախա¬պատ¬¬րաստման նպատակով։
Ներդրումները հավասարաչափ կիրականացվեն տարվա վերջին երեք եռամսյակների ընթացքում։ Նախատեսում է յուրաքանչյուր եռամսյակում իրականացնել 52,8 մլն դոլարի աշխատանքներ, որի արդյունքում կստեղծվեն հարյուրավոր նոր աշխատատեղեր։ Տարեսկզբին այս ծրագրում ընդգրկված աշխատողների թիվը գերազանցում էր 360-ը։ Ակնկալվում է, որ ներդրումային ծրագրի իրականացման առաջիկա երկու տարիներին այն կհասնի 1,2-1,3 հազարի։
Այս տարվա համար 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր կիրականացնի «Գեոպրոմայնինգ Գոլդը»։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերազինել Սոթքի ոսկու կորզ¬ման ֆաբրիկան և հան¬քա¬վայրը։ Գրեթե նույնքան կկազմի Թե-ղուտի պղինձ-մոլիբդե¬նային հանքավայրի շա¬հագործման նախա¬պատ¬րաստման աշխատանքների ֆինանսավորումը։ Ծրագրերն արդեն մեկնարկել են։
Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, 2 մլն դոլարի ներդրումներ են սպասվում նաև «Վայք Գոլդը» ընկերության կողմից։

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս