Ձերբակալված դատավորը գիշերային ակումբ ունի. նրա ունեցվածքը տարեց տարի աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հայտնել է, որ քիչ առաջ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանին ձերբակալել են: Ըստ նույն տեղեկությունների` դատավորը կասկածվում է կաշառք վերցնելու մեջ:

ArmLur.am-ն ուսումնասիրեց դատավորի գույքի և ունեցվածքի մասին հայտարարագիրը: Նկատեցինք, որ տարեց տարի նրա դրամական միջոցներն աճել են: Մասնավորապես, 2014 թվականին նա ունեցել է 9 մլն դրամ, 2015-ին՝ 10 մլն, 2016-ին էլ՝ 12 մլն դրամ:

Մեկ տարվա ընթացքում նա վաստակել է 9 մլն-ից ավել գումար: Ըստ մամուլի հրապարակումների` դատավորի ունեցվածքն իր անունով գրանցված չէ:  Մասնավորապես, եղել են հրապարակումներ այն մասին, որ նրա ընտանիքին է պատկանում գիշերային ակումբ, գեղեցկության սրահ:




Լրահոս