Ադրբեջանի հերթական սադրանքը. ինչ է պարզաբանում Արծրուն Հովհաննիսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն  է տարածել, թե մի խումբ ադրբեջանցիներ հայկական հատուկ ծառայությունների հետ ահաբեկչություններ են ծրագրել Բաքվում: Ընդ որում, նրանց տարածած հաղորդագրության համաձայն, ադրբեջանցիները, որոնք նման կապի մեջ են եղել, ձերբակալվել են:

Ի պատասխան այս հայտարարության, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խսնակ Արծրուն Հովհաննիսյանը հետևյալ հայտարարությունն է տարածել. «Ադրբեջանի ՊՆ-ը և այլ ուժային կառույցներ վերջին օրերին կեղծ հայտարարություններ են տարածում Ադրբեջանում հայկական հետախուզական ցանցի բացահայտման և նրանց կողմից ահաբեկչական գործողություններ ծրագրելու մասին։ Հայկական կողմը դա գնահատում է, որպես ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության նոր ու ավելի հեռուն գնացող սադրանք։ Հայաստանը ի տարբերություն ադրբեջանական կողմի, ահաբեկչական գործողությունները երբեք չի դիտարկել որպես ռազմական գործողությունների միջոց և մեթոդ», – նշել է նա։




Լրահոս