Մարտական դիրքում հայտնաբերված զինվորն ինքնասպա՞ն է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ մայիսի 14-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Արշակյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով:

Դրանից հետո ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է սկսվել` պարզելու Արշակյանի մահվան հանգամանքները: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ իրավապահները ցանկանում են հասկանալ՝ զինվորը մահացել է զենքի հետ կանոնները խախտելո՞ւ արդյունքում, թե՞ ինքնասպան է եղել:

Չի բացառվում, որ հետագայում այլ հանգամանքներ ի հայտ գան, ասել է, թե զինվորը ինքնասպան է եղել, քանի որ վերջին շրջանում դիրքերում մահացած զինվորների գործով ծառայակից ընկերներն են հայտնվում ամբաստանյալի աթոռին:




Լրահոս