ՖՈՏՈ. «SAS GROUP»-ի նոր նախագիծը` 2-ը 1 վայրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«SAS supermarket» -ների ցանցն ունի եւս մեկ նոր հասցե՝ Արշակունյաց 11/1: «SAS FOOD COURT»-ում՝ նույն հարկի տակ բացվել է նոր սուպերմարկետ: Ժամանակակից դիզայնով, նորարարական լուծումներով սուպերմարկետն առանձնանում է էքսկլյուզիվ ապրանքատեսակներով: Այսուհետեւ «SAS FOOD COURT»-ում համեղ ուտելուց հետո, այցելուները կարող են կատարել անհրաժեշտ բոլոր գնումները անմիջապես նույն հասցեից:

«Մենք կարեւորում ենք հաճախորդների սպասարկման եւ առեւտրի կազմակերպման առավել հարմար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը: Հենց այդ նպատակով “SAS GROUP”-ը նախաձեռնեց Արշակունյաց 11/1 հասցեում, “SAS FOOD COURT”-ին կից գործարկել նաեւ սուպերմարկետ: Ի դեպ, եւ՛ սուպերմարկետը, եւ՛ Food Court-ը ունեն մեկ ընդհանուր մուտք», – նշում է «SAS supermarket» -ների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանը:

Արշակունյաց 11/1 հասցեում գործող նոր սուպերմարկետն առանձնանում է օվկիանոսային ձկների եւ թարմ ծովամթերքի ամենամեծ բաժնով: Նորաբաց սուպերմարկետում բաժինների միջեւ ընդարձակ տարածությունը հնարավորություն է տալիս հանգիստ շրջել, ընտրել եւ գնել:

Գնումներն էլ արագ հայտվում են հաճախորդի մեքենայում. գործում են վերգետնյա եւ ստորգետնյա ավտոկայանատեղիներ:

«SAS Food Court» նախագիծը նոր մոտեցում ձեւավորեց պատրաստի ուտեստների վաճառքի ոլորտում: Նախագիծը կարճ ժամանակում գնահատեցին բոլոր նրանք, ովքեր սիրում են սնվել համեղ, արագ եւ որակով:




Լրահոս