Ո՞ր արժանիքի համար են Արտեմ Ասատրյանին վերանշանակելու. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ կառավարության կազմը գրեթե ամբողջովին պատրաստ է, սակայն Սերժ Սարգսյանը դեռ չի նշանակել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին: ՀՀԿ-ականները, իհարկե, պնդում են, որ Արտեմ Ասատրյանը շարունակելու է պաշտոնավարել եւ նշանակման մասին հրամանագիրն առաջիկայում կհրապարակվի: Քանի որ Արտեմ Ասատրյանի ղեկավարած նախարարությունում պարբերաբար կոռուպցիոն սկանդալներ բացահայտվեցին, «Ժողովուրդ»-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ ո՞ր արժանիքի համար են Ասատրյանին վերանշանակելու:

«Մամուլում բարձրաձայնված սկանդալները հիմք չեք ընդունի: Իրավապահ մարմինները երբ որ դրանց հիմնավոր պատասխան կտան, հիմքեր համարեք դրանք»,- ասաց նա: Մեր հարցին, թե կոռուպցիոն սկանդալների վերաբերյալ ձերբակալություններ եւս եղել են, Բաղդասարյանն ասաց. «Արտեմ Ասատրյանի աշխատանքից մենք գոհ ենք, նա աշխատում է բարձր հնարավորություններով, եւ ապագան ցույց կտա նրա աշխատանքի արդյունքները»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս