2017-ին Վրաստան է այցելել ավելի քան 7 մլն զբոսաշրջիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ․–ի ընթացքում Վրաստան է այցելել 7 մլն 400 հազար միջազգային այցելու, իսկ  տարվա եկամուտը անցնում է 2 մլրդ-ի շեմը։ Այս մասին հայտնել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության զբոսաշրջության ազգային գործակալության ղեկավար Գիորգի Չոգովաձեն՝ ամփոփելով 2017թ․-ը:

«2017թ․-ի արդեն 10 ամսվա կտրվածքով երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել էր 2016թ․-ի ողջ տարվա ցուցանիշը: Այդպիսով Վրաստանը զբոսաշրջության ոլորտում գրանցեց նոր ռեկորդ, ինչի արդյունքում մեր երկրի տարեկան եկամուտը կազմեց 2 մլրդ 700 մլն դոլար»,-ասել է Չոգովաձեն:




Լրահոս