Ինչու են ԱԺ հանձնաժողովները թաքցնում պատգամավորների բացակայությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մշտական հանձնաժողովներն արդեն սկսել են ներկայացնել փետրվար ամսին հանձնաժողովների նիստերից բացակայած պատգամավորների ցանկը: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներում պարբերաբար անդրադարձել է այդ հարցին` տեղեկացնելով, որ հաճախ պատգամավորները ներկա չեն լինում հանձնաժողովների նիստերին, սակայն վերջնական արդյունքում նրանց անունն այդպես էլ տեղ չի գտնում բացակայածների ցանկում: Այս անգամ եւս նույն պատկերն է. բացակաների մասին հանձնաժողովների ներկայացրած տվյալներում չկա:

Ինչպես հայտնի է՝ բացակայությունների համար պատգամավորների աշխատավարձից պետք է գումարներ պահվեն, դրա համար էլ պատգամավորների բացակայությունները չնկատելու են տալիս: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը որեւէ ցանկ չի ներկայացրել դեկտեմբեր ամսվանից սկսած, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովը վերջին անգամ ներկայացրել է միայն նոյեմբեր ամսվա բացակայությունների մասին տեղեկանք:




Լրահոս