ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է արգելափակվել Վիգեն Սարգսյանի ավտոմեքենան, և ինչպես է դեպքի վայրում հայտնված նախկին թաղապետը հրում այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ պաշտպանության նախարարը, որպես ՀՀ անվտանգության խորհրդի անդամ, հանդիսանում է պետական պահպանության ենթակա անձ, ում տեղաշարժի արհեստական սահմանափակումներն անթույլատրելի են։ Ըստ այդմ՝ բացարձակ անընդունելի է, երբ պաշտպանության նախարարի ծառայողական ավտոմեքենան արգելափակվում է անհայտ անձանց կողմից։ Նշված դեպքում, ապրիլի 20-ին, ժամը 18։00-ի սահմաններում, Կոմիտաս և Տիգրանյան փողոցների խաչմերուկում ցուցարարները, որոնց մեջ նաև ակնհայտ սադրիչներ և անչափահասներ են եղել, ոչ միայն արգելափակել են ՀՀ պաշտպանության նախարարի՝ աշխատավայր վերադարձող ծառայողական ավտոմեքենան, այլև անտեսել են անվտանգության ծառայության աշխատակիցների՝ մեքենան ապաարգելափակելու վերաբերյալ քաղաքակիրթ հորդորները, հարվածներ հասցրել ուղեկցող ավտոմեքենային, իսկ դիմակավորված ցուցարարներից մեկը փորձել է բացել պաշտպանության նախարարի ավտոմեքենայի դուռը։ Ստեղծված իրադրությունում նախարարի անվտանգությունն ապահովող աշխատակիցները ստիպված են եղել ուժի գործադրմամբ բացել պաշտպանության նախարարի ծառայողական ավտոմեքենայի ճանապարհը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է նախարարին ուղեկցող ավտոշարասյունը ճողոպրում ցուցարարների միջով: Կադրերի մեջ, ի դեպ, երևում է նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, ով այս ահին զբաղեցնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի պաշտոնը: Թե ինչպես է նա հայտնվել դեպքի վայրում, դժվար է ասել:

Տեսանյութը` CivilNet-ի




Լրահոս