Մխիթարյանը կարող է դառնալ ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստներից մեկը. Սոկրատիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը խոսել է իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի մասին` նշելով, որ հայ ֆուտբոլիստն ունի բոլոր տվյալները Անգլիայի Պրեմիեր լիգայում լավագույնը դառնալու համար.

«Նա հիանալի է խաղում: Գնդակով, առանց գնդակի, թե ինչպես է նա աշխատում գնդակի հետ, երբ ստեղծում կամ քանդում է գրոհները. ապշեցուցիչ է այդ ամենը:Այն, ինչը նա ցույց տվեց իր վերջին մրցաշրջանում Դորտմունդում, նրան դարձրեց Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստներից: Ես կարծում եմ, որ նա կարող է լինել նաև լավագույնը ԱՊԼ-ում»,- Սոկրատիսի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Նշենք, որ հույն ֆուտբոլիստը և Մխիթարյանը միասին հանդես են եկել Դորտմունդի «Բորուսիայում»:




Լրահոս