Գեղաքար գյուղը վերջապես երկրորդ աշակերտն ունեցավ` մեկը առաջին, մյուսը ութերորդ դասարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի միջնակարգ դպրոցը պատմական ձեռքբերում է ունեցել այն բանից հետո, երբ այդ հաստատության միակ աշակերտ, ութերորդ դասարանցի Արայիկ Աթայանին է միացել առաջին դասարան ընդունված Իրինա Ավանեսովան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղաքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Թագուհի Աթայանը, 2017-18 ուսումնական տարում հեռավոր լեռնային գյուղի դպրոցը մնացել էր մեկ աշակերտի հույսին, ով այս տարի հաճախել է ութերորդ դասարան:

«Նախորդ տարիներին ունեցել ենք մինչեւ 4-5 աշակերտ, այդ թիվը տարիների ընթացքում նվազեց: Հիմա, փառք Աստծո, ունեցանք նաեւ երկրորդ աշակերտը: Գրիգոր Ավանեսովի ընտանիքում եւս երկու երեխա են մեծանում, ովքեր մոտակա տարիներին կհամալրեն մեր աշակերտների կազմը»:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:




Լրահոս