Ինչու Ռուբեն Հայրապետյանն իր տեղը զիջեց Արթուր Վանեցյանին. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ արտահերթ ժողով, որի ընթացքում կայացան ընտրություններ, և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ընտրվեց ֆեդերացիայի նախագահ:

Նախ հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2002 թվականից ղեկավարում էր Ռուբեն Հայրապետյանը, ով մշտապես ասում էր, որ միայն իրեն է տեսնում նախագահի պաշտոնում, սակայն թավշյա հեղափոխությունից հետո անսպասելիորեն հայտարարեց, որ պատրաստ է հեռանալ ու տեղը զիջել Վանեցյանին:

«Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի: Ես կոչ կանեմ ինձ ընտրել ցանկացողներին ընտրել նրան և կլինի այն, ինչ կլինի: Թող քանի հոգի ուզում է դնի Արթուր Վանեցյանի հետ, կտեսնեք»,- մի առիթով ասել էր Հայրապետյանը:

ArmLur.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել նախընտրական անցուդարձից: Մասնավորապես, մեր աղբյուրները մանրամասնում են, թե ինչպես Վանեցյանին հաջողվեց զբաղեցնել այդ պաշտոնը:

Ըստ այդմ՝ որևէ այլ թեկնածուի դեպքում Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չէր պատրաստվում տալ:
Ավելին, անհերքելի փաստ է, որ եթե Ռ. Հայրապետյանը հրաժարական չներկայացներ, որևէ մեկն ի զորու չէր լինի նրան հեռացնել ՀՖՖ նախագահի պաշտոնից: Եվ միայն Արթուր Վանեցյանի կերպարն է եղել կոմպրոմիսային տարբերակ, որպեսզի նաև ՖԻՖԱ-ն խնդիրներ չառաջացներ: Բանն այն է, որ Ռուբեն Հայրապետյանն այնտեղ կապեր ունի:

Այսպիսով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այլևս նոր նախագահ ունի՝ ի դեմս Արթուր Վանեցյանի:




Լրահոս