ՀՀԿ-ականը՝ ՊՎԾ-ում. Ինչպե՞ս է Հայկ Պլուզյանը պայքարելու կոռուպցիայի դեմ. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Երևանի Կենտրոն, Էրեբունի համայնքներում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ պատգամավորի թեկնածու Հայկ Պլուզյանը, ով նաև նույն համայնքում առաջադրված՝ այդ ժամանակ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի մրցակիցն էր, Պետական վերահսկողական ծառայությունում վարչության պետի պաշտոն է ստացել։

Հայկ Պլուզյանը առ այսօր հանդիսանում է Հանրապետական կուսակցության անդամ, եղել է հարկայինի նախկին աշխատակից, և դժվար է պատկերացնել, թե ինչպես է ՀՀԿ-ական նախկին պաշտոնյան պայքարելու կոռուպցիայի դեմ»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս