Գործերը վատ են. Արմեն Գևորգյանը ընտանիքի անդամներին հանել է Հայաստանից. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի օֆշորային սկանդալի հետ կապված գործերը այնքան են վատացել, որ նա իր ընտանիքի անդամներին Հայաստանից հանել է։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն Դուբայում են հանգրվանել Գևորգյանի ծնողները: Ինչպես հայտնի է, Արմեն Գևորգյանը կարող է մեղադրվել հարկերը թաքցնելու և ապօրինի հարստացման հոդվածներով: Հայաստանում գտնվող, նրան և իր բիզնես գործընկերներին պատկանող ընկերությունները գրանցված են եղել օֆշորային գոտիներում, ինչը հնարավորություն է տվել այստեղ աշխատած գումարները փոխանցել օֆշորային հաշիվներին, չվճարել հարկեր՝ այդ ճանապարհով Հայաստանի բյուջեին հասցնելով բազմամիլիարդանոց վնասներ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս