Ով կգլխավորի Վաղարշապատի հիվանդանոցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա օրերին հայտնի կդառնա, թե ով կգլխավորի Վաղարշապատի հիվանդանոցը: Ըստ որոշ տեղեկությունների` այժմ ներքին պայքար ընթանում է 3 թեկնածուների միջեւ: Նշենք, որ երեկ տեղի ունեցավ հիվանդանոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթը: Իրենց թեկնածությունն են առաջադրել 16 քաղաքացի, բայց մրցույթին ներկայացել են նրանցից 11-ը, որոնցից միայն 10-ն է ստացել մրցույթին մասնակցելու իրավունք:

«Ժողովուրդ» օրաթերթը մարզպետարանից տեղեկացավ, որ մրցույթում հարցազրույցի փուլ են անցել մասնակիցներից 9-ը: Մասնակիցներից հաջորդ` ծրագրի ներկայացման փուլ են անցել միայն 3-ը: Նրանք են` նույն հիվանդանոցի տրավմատոլոգ Գոռ Ասատրյանը, հիվանդանոցի տնօրենի ԺՊ Արտակ Իսախանյանը եւ Օլգա Մարգարյանը, ով ժամանակին աշխատել է առողջապահության նախարարությունում եւ քաղծառայող է, բայց Արմավիրի մարզպետը նրանցից մեկի հետ կարող է պայմանագիր կնքել: Ըստ որոշ տեղեկությունների` մարզպետը հնարավոր է` պայմանագիրը կնքի Արտակ Իսախանյանի հետ:




Լրահոս