«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Վարդենիս համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարի՝ 2019 թվականի փետրվարի 17-ին։ Ինչպես հայտնի է, Վարդենիս համայնքի նախկին ղեկավար Արամ Հարությունյանն իր պաշտոնից հրաժարական տվեց այս տարվա դեկտեմբերի 3-ին։
Եվ արդեն նրա հրաժարականից հետո համայնքում ակտիվացել են: Այս պահի դրությամբ կան մեկ տասնյակից ավել մարդիկ, ովքեր ցանկանում են առաջադրել իրենց թեկնածությունը։ Թե մինչ բուն ընտրությունների օրը ովքեր կմնան, ցույց կտա ժամանակը։
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: