Պատգամավորներից մեկը երեկ «քվեարկել է» Չաք Նորիսի օգտին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` երեկ 53 դեմ, 30 կողմ ձայների հարաբերակցությամբ Արթուր Վաղարշյանը չընտրվեց որպես ՍԴ դատավորի թեկնածու, եւ իշխանական խմբակցությունը հերթական անգամ մերժեց դատավորի թեկնածուին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քվեաթերթիկների թվում կա նաեւ անվավեր ճանաչված մեկ քվեաթերթիկ. բանն այն է, որ դրա վրա գրված է եղել «Չաք Նորիս»:

Ի դեպ, հիշեցնենք, որ Չաք Նորիսի օգտին մի խումբ անձինք «քվեարկել էին» նաեւ 2013թ. նախագահական ընտրություններում եւ քվեաթերթիկը լուսանկարել, տեղադրել համացանցում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ժամանակավոր Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանից մեկնաբանություն ստանալ, սակայն վերջինս նշեց. «Չեմ կարող հարցին պատասխանել, քանի որ քվեարկությունը գաղտնի է»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս