«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության պարզաբանումը՝ Սոթքի հանքավայրում այսօր առավոտյան տեղի ունեցած ողբերգական պատահարի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղեկացնենք, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության Սոթքի հանքավայրի աշխատակիցների՝ իրենց բնակավայրից դեպի հանքավայր և հետադարձ ուղղություններով տեղաշարժն ապահովում է կապալառու հանդիսացող «Շամա տրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ով «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության հետ կնքել է տրանսպորտային ծառայությունների մատուցման պայմանագիր:Պայմանագրով սահմանված կետերից են նաև՝ տրանսպորտային միջոցի տեխզննման  առկայությունը, ճանապարհատրանսպորտային պատահարների պատասխանատվությունը:  Ուստի այսօրվա պատահարի մեջ հայտնված ավտոբուսը ևս պատկանում է այդ ընկերությանը:

Տեղեկացնենք, որ ինչպես միշտ, այսօր առավոտյան ևս, Վադենիս քաղաքի բնակիչ, վարորդ՝ Սերյոժա Թադևոսյանն իր վարած ՊԱԶ 672 մակնիշի 04 ՏՕ 172 համարանիշի ավտոմեքենայով, ընկերության աշխատակիցներին տեղափոխել է հանքավայր: Բոլոր աշխատակիցները իջել են ավտոբուսից և անցել աշխատանքի:

Նախնական տվյալներով, ավտոբուսի հետադարձ ուղղությունից օգտվելու նպատակով, մեքենա են բարձրացել 3 աշխատակիցներ: Հետադարձ տրանսպորտային միջոցի ժամանակ մեքենան դարձել է անկառավարելի: Մեքենան հարվածել է հանքավայրի երթուղու համար նախատեսված անվտանգության պատնեշին և կանգ առել: Վարդենիս քաղաքի բնակիչ, 32-ամյա Գուրգեն Դարբինյանին հայտնաբերել են ավտոբուսի և խճաքարերի արանքում: «Գեոպրոմայնինգ» ընկերությունը ցավում է կատարված դեպքի համար և իր զորակցությունն է հայտնում Գուրգեն Դարբինյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին: Ընկերությունը նաև նրա ընտանիքին ցանկացած հարցով
աջակցելու իր պատրաստակամությունն է հայտնում: Փաստի առիթով ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:




Լրահոս