«Սևերի» մասնակցությամբ էլիտար հարսանիք է սպասվում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ մենք գրել էինք, որ հարսանիքների սեզոնը բացվում է, եւ նշել էինք, որ առաջիկա օրերին 3 էլիտար հարսանիք է կայանալու Երեւանում, բայց մեկը բաց էինք թողել․ սեպտեմբերի 28-ին՝ կրկին «Դվինում», կայանալու է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբորորդու՝ Աբրահամի, եւ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Սամվել Ավետիքյանի դստեր՝ Մարիամի հարսանիքը։

Մոտ 400 հյուր է ներկա լինելու։ Եվ եթե սպասվող հարսանիքներին ավելի շատ «սպիտակներն» են լինելու, ապա այս հարսանիքին հիմնականում կլինեն «սեւերը», այդ թվում սպասվում է Սերժ Սարգսյանի մասնակցությունը։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս