ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղմկահարույց պատմության կիզակետում հայտնված ոստիկանապետը վերադարձավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով երկու մարզում նոր ոստիկանապետեր են նշանակվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ լուրը հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը:

«Արագածոտնի մարզային վարչության պետ է նշանակվել Արարատի բաժնի պետ՝ ոստիկանության գնդապետ Վահան Աղգաշյանը։ Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանը նշանակվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ»,- նշեց Ահարոնյանը:

ՀՀ Արագածոտնի մարզային վարչության նախկին պետ Լևոն Յազիչյանը՝ հոկտեմբերի 8-ին, սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից և անցել թոշակի: Սյունիքի նախկին ոստիկանապետ Արշավիր Գևորգյանը օգոստոսի 30-ին՝ ազատվել է պաշտոնից ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով։

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ շուրջ 1,5 ամիս է, ինչ ոստիկանության Սյունիքի մարզը վարչության պետ չունի: Ավելին` մարզում տարածված լուրերի համաձայն` Սիսիանը, Կապանը նույնպես ոստիկանապետեր չունեն: Բանն այն է, որ վերոնշյալ բաժնի պաշտոնյաները կադրերի ռեզերվ են գնացել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով, եւ շուրջ 1,5 ամիս է, ինչ չեն կարողանում մարզում ոստիկանապետեր նշանակել:

Ըստ նույն լուրերի՝ նախկինում ազատված ոստիկանապետերն էլ այս օրերին մարզում լուրեր են տարածում, որ ներկայիս ՀՀ ոստիկանապետի հետ մտերիմ են եղել, համակուրսեցիներ են եղել եւ պատրաստվում են հետ վերադառնալ համակարգ:

Մասնավորապես, մարզում տարածված խոսակցությունների համաձայն` համակարգ վերադառանալու հույսեր ունի ոստիկանության Գորիսի բաժնի նախկին ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը, որը տարիներ առաջ հայտնվել էր աղմկալի պատմության կիզակետում: Արդյոք մարզում տարածված լուրերը իրականություն կդառնան, թե ոչ`ցույց կտա ժամանակը:

Փաստորեն, շաբաթն ուրբաթից շուտ եկավ:




Լրահոս