Զոլաքարում մեկնարկել են լուսավորության ցանցի ընդարձակման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զոլաքար համայնքում ապրիլի վերջերից մեկնարկել են լուսավորության ցանցի ընդարձակման աշխատանքները: Դրանք իրականացվում են ՀՀ կառավարություն – համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:

Մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից ստացված տվյալների համաձայն, Զոլաքարի ներհամայնքային փողոցների լուսավորության ցանցի կառուցման ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմել է 22 միլիոն 28 հազար դրամ, որի

➡️65 տոկոսը կամ 14 միլիոն 313 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը,
➡️35 տոկոսը կամ 7 միլիոն 707 հազար դրամը՝ Զոլաքարի համայնքապետարանը:
Գյուղի լուսավորության ցանցն ընդարձակվում է հինգ ուղղություններով, շուրջ 6 կիլոմետր ընդհանուր երկարությամբ: Եթե եղանակային պայմանները չխանգարեն, շինարարական աշխատանքներն ավարտի կհասցվեն մայիսի վերջերին:

#լավ_լուր_մարզպետից
#Զոլաքար
#Գեղարքունիքի_մարզ
#սուբվենցիա2020




Լրահոս