Այսօր խորհրդարանում արտահերթ նիստում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Ելույթ ունեցավ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Մի քանի կարևոր արձանագրումներ անենք: մեր ամենամեծ ձախողումը համարժեք հաղորդակցությունն է հանրության հետ: Շատ են ելույթներ լինում, որ այս հիվանդությունն այլ նպատակներ է հետապնդում: Ես կուզեի՝ կառավարությունը դիտարկեր քրեական պատիժ սահմանել այսպիսի քարոզչության դեպքում», – նկատեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում