Ն. Փաշինյան. ՀԱԿ -ը մինչեվ վերջ պայքարելու է օլիգարխների դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ հանրահավաքը մեկնարկեց: Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի սկզբից հիշեցրեց, որ ուղիղ 20 տարի առաջ այս օրը ՀՀ Գերագույն խորհուրդը Արամ Մանուկյանի շուրթերով  Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն: Նա իր խոսքում նշեց , որ մարդիկ շփոթված են իրենց հայրենիքում եւ նրանք ուզում են հաղթահարել անեալանելիության զգացումը: Նա մարդկանց հույս հայտնեց , որ ապրելու են ազատ երկրում, քանի որ միասին  պատրաստվում են պայաքարել  հայ օլիգարխներին դեմ ի դեմս` Ռոբերտ Քոչարյանի, Նեմեցի,  Սերժ Սարգսյանի` անկախ գլխի տրամաչափից եւ վզի հաստությունից:Նրանք ժողովրդի դատաստանի առաջ են կանգնելու եւ օրենքի առաջ  պտասխան են տալու տարիների շարունակ ՀՀ քաղաքացիներին տրորելու համար,  եւ մենք որոշել ենք վերջ դնել ավազակապետությանը է,  եւ դրա համար պետք է պյքարեն տղամարդավարի: Իր խոսքի վերջում նա օլիգարխներին հիշեցրեց, որ  իրենք հստակ որոշել են, եւ իրենց որոշումը բեկման ենթական չէ; Նա նաեւ անդրարդարձավ մարտի մեկի դեպքերին եւ ասաց, որ մարտի մեկի բացահայտումը նրանց փակելու է բանտերում եւ ժողովուրդը իր պայքարով է դրան հասնելու:




Լրահոս