Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսեց Սահմանադրական դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցով քննության, ինչպես նաեւ ԲՀԿ-ի մասին:
«Այո, մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան, սակայն տարբերություն չկա՝ հիմա, թե տասը օրից: Մենք այդ մասին ասել ենք մեր գործընկերներին: Մենք ներկայացրեցինք, թե ինչ ենք անում: Եթե Ձեր մտահոգությունը Սահմանադրության պահպանումն է, դուք պետք է բավարարված լինեք», – նշեց Մարուքյանը:
Նրա խոսքով, մոտավորապես երկու շաբաթվա մեջ իրենց դիմումը ՍԴ, վարույթ կընդունվի: Նշենք, որ այս պահին Սահմանադրական դատարան չդիմելու պատճառը այնտեղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցի քննությունն է:
Մանրամասները՝ տեսանյութում