Երեկ որոշում է կայացվել «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Ստեփանյանի ընտանիքին եւ անձամբ Հայկ Ստեփանյանին ոստիկանության հսկողության տակ վերցնել: ArmLur.am-ի հետ զրույցում Հայկ Ստեփանյանը նշեց, որ ՀՀ քննչական կոմիտեում կա կոնկրետ տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են տասնյակից ավել երիտասարդներ ծեծի ենթարկել Հայկ Ստեփանյանին:
Ինչպես հայտնի է, հունիսի 21-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության 102 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել էր եղել, որտեղ Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Հայկ Ստեփանյանը հայտնել էր, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում մոտ 40 հոգով իրեն ծեծի են ենթարկել։
Հայկ Ստեփանյանը ներկայացել էր որպես «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամ։
Իսկ ինչ է պատմում Հայկ Ստեփանյանը միջադեպի մասին եւ ինչ լուսանկարներ են հայտնվել մեր ձեռքում ծեծի ենթարկված Ստեփանյանի վնասվածքների մասով:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան