Տեղեկատվական շտաբ է գործելու. կհամակարգի Արծրուն Հովհաննիսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայ-ադրբեջանական սահմանում տիրող դեպքերի մասով գործելու է տեղեկատվական շտաբ, որը պետք է համակարգի լրատվամիջոցներին փոխանցվող տեղեկությունը, աշխատի լրագրողների հետ: Մենք տեղեկացանք, որ աշխատանքները համակարգելու է ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանում արդեն մի քանի օր է՝ լարված իրավիճակ է, ընթանում է նաեւ տեղեկատվական պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ: Այս իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել տեղեկատվական շտաբ ունենալու:




Լրահոս