«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երբ գործող իշխանության եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարվեցին կառավարության 100 տոկոս հրաժարականի պահանջից հետո, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ակնհայտորեն պասիվացրեց իր գործողությունները խորհրդարանում եւ դրանից դուրս: Նա խորհրդարանի ակտիվ պատգամավորներից էր, բայց վերջին շրջանում մշտապես բացակայում է: Իսկ Ծառուկյանի կալանավորման դեմ բողոքող ցուցարարների առաջնորդների շարքերում Բագրատյանը չկար ու չկար: Ինչու՞ է ընդհատակ անցել Սերգեյ Բագրատյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեւական ժամանակ է՝ փորձում է գտնել նրան, բայց անարդյունք: Ինչից կամ ումից է վախենում Սերգեյ Բագրատյանը՝ դժվար է ասել: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը լայնամասշտաբ քննություն է իրականացնում ԲՀԿ-ականների գործողություններում, փորփրում են բոլոր գործիչների անցյալը, որպեսզի հնարավոր լինի 2017թվականի ընտրակաշառք տալու փաստեր գտնել հնարավոր բոլոր թեկնածուների վրա»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։