Ինչ վիճակում է գնտվում Չինարիում վիրավորված 48-ամյա բնակիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակառակորդի հարվածից վիրավորում ստացած Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի մոտ դիտվում է դրական դինամիկա և կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում:




Լրահոս