Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության
ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի մոտ 12 կմ-ում իրականացվում են հիմնանորոգման
աշխատանքներ։
Մասնավորապես‚ շինաշխատանքներ են կատարվում Մ-2-ի կմ270+000-կմ277+000 հատվածում։ 7 կմ
երկարությամբ այս հատվածի հիմնանորոգման համար պետբյուջեից հատկացվել է 590 միլիոն ՀՀ դրամ։
Շինաշխատանքները կատարում են «Ոսմար» և «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ները։ Մ-2-ի կմ284+400-
կմ289+100 հատվածում հիմնանորոգման աշխատանքներ է կատարում «Ապառաժ» ՍՊԸ-ն։ 4.7 կմ
երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է մոտ 420
միլիոն ՀՀ դրամ։ Երկու հատվածներում էլ հիմնանորոգումը մեկնարկել է հունիսին‚ ըստ պայմանագրի‚
աշխատանքների ավարտը նախատեսված է մեկնարկից հետո 150 օրվա ընթացքում։
Շինարարների կողմից կատարվելու են հողային աշխատանքներ, ճանապարհի պատվածքի
վերաօգտագործում սառը մշակման եղանակով, խողովակների մաքրում և վերականգնում, անվտանգության
տարրերի, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և նշագծման աշխատանքների իրականացում: