Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն օգոստոսի 3-ին գերազանցել Է 18 միլիոնը: Այդ մասին են վկայում ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները, որը հաշվարկները կատարում Է միջազգային կազմակերպությունների, դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկավտության հիման վրա: Կազմակերպության տվյալներով՝այս պահին վարակվածների թիվը կազմում Է 18 017 556, մահացել Է 687 930 մարդ: Ընդամենն առողջացել Է 10 642 251 ախտահարված:
Ամենից շատ վարակումներ (4 665 932) արձանագրվել են ԱՄՆ-ում: Այնուհետեւ գալիս են Բրազիլիան (2 733 677) եւ Հնդկաստանը (1 750 723): Ռուսաստանում, Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով՝ արձանագրվել Է վարակման 850 870 դեպք, առողջացել Է 650 173 մարդ, մահացել 14 128-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: