ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունը ներխուժել է Հյուսիսային պողոտայում գտնվող «M Group» ընկերություն։
Ընկերության փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ գործի շրջանակում է խուզարկություն կատարվում։
«Էս մարդիկ առևերույթ գողանում են այստեղի փաստաթղթերը, ըներությունը բազմաբնույթ գործունեություն է իրականացնում։ Խուզարկությունը կատարվում է դատարանի թույլտվությամբ, մենք այս մարդկանց փորձեցինք դա բացատրել․․․ ես ամաչում եմ, որ մեր ոստիկանությունն արդեն գնացել հասել է 37 թիվ»,- հայտարարեց փաստաբանը։
Փաաստաբանը հայտնել է, որ ոստիկանության գործողությունները տեղի են ունենում օրենքի կոպիտ խախտումներով։
Ըստ փաստաբանների՝ 3 ժամ է, ինչ խուզարկություն է տեղի ունենում ընկերության գրասենյակում։ Նրանց խոսքով՝ ընկերությունը պատկանում է իրենց վստահորդ Արա Մկրտչյանին։