Երեկ ձերբակալվել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նրա փաստաբան Գագիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հայտնեց, թե Նազարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Երեկ հայտնել էինք, որ ՀՔԾ-ի քննիչները Նազարյանից մասնավորապես հետաքրքրվել են «ՁորաՀԷԿ»-ի մասնավորեցման մասին եւ հարցրել են, թե, լինելով անկախ մարմնի ղեկավար, ինչու է կատարել կառավարության որոշումը: Նրանք ընդգծել են, որ Նազարյանը կարող էր չանել դա, եթե տեսել է, որ ապօրինություն է կատարվում:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ.